տուն Հասարակություն Կրթություն Նախարարությունը 50.000 գիրք կնվիրի դպրոցների գրադարաններին

Նախարարությունը 50.000 գիրք կնվիրի դպրոցների գրադարաններին

235
0

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի 50.000 գիրք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։

Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- գրել է նախարարը։