Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման՝ օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: Այսօր ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները»,- մանրամասնեց փոխնախարարը:
Կառավարության անդամը վստահեցրեց, որ դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: