Կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական համազգային ցույցը Ֆրանսիայում նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 17-ին:
Իշխանությունների ծրագրած ռեֆորմի շրջանակում առաջիկա տարիներին ամբողջական ծավալով թոշակը հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Չեղարկվելու են նաև ներկայումս գոյություն ունեցող 2 տասնյակ հատուկ թոշակային ռեժիմները, որի հետեւանքով արտոնություններից եւ ժամկետից վաղ թոշակավորվելուց զրկվելու են պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցները: Այս ամենը հասարակական լուրջ դժգոհության և համազգային գործադուլի պատճառ է դարձել:
Նախօերին էլ հրաժարական է տվել կենսաթոշակային բարեփոխման նախապատրաստման հարցերով գերագույն հանձնակատար Ժան Պոլ Դելվուան: Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը, սակայն, վստահեցրել է, որ հրաժարականը չի ազդի իրենց մտադրության վրա, քանի որ ռեֆորմի նախապատրաստությունը և իրականացումը պայմանավորված չէ որևէ անձով: