Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, որ չգիտի, թե ինչ է հայտարարել փոխնախարար Խաչիկ Ասրյանը Զարուհի Փոստանջյանի մասին: «Ձեր ասած այդ հայտարարությանը ծանոթ չեմ, պարտավոր չեմ ծանոթ լինել, ես Ձեր ասածով չեմ մեկնաբանում»,- ասել է Հ. Թովմասյանը: Հիշեցնենք, որ Խ. Աստրյանը հայտարարել էր, որ Զ. Փոստանջյանին պետք է կենդանի այրել` ԵԽ-ում Սերժ Սարգսյանին նման հարց տալու համար:
Հարցին, թե իր համար ընդունելի՞ է, այն, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն անի, Հ. Թովմասյանը արձագանքել է. «Եթե-ներով հարցերին էլ չեմ պատասխանում»: Իսկ հարցին, թե կծանոթանա՞ արդյոք Ասրյանի հայտարարությանը այն բանից հետո, երբ լրագրողները հիշեցրին նրան այդ մասին, նախարարն ասաց` «չգիտեմ»: