ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Էջմիածնի վարակված կնոջ՝ մամուլում հայտնված հարցազրույցը:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել:
«Եղել են զանգեր, որոնց որ պատասխանել են՝ ամեն ինչ նորմալ է, մեզ էլ չանհանգստացնեք: Բայց ունենք իրավիճակ, որի մասին բոլորը գիտեն»,- ընդգծեց առողջապահության փոխնախարարը: