Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նախարար Արմեն Երիցյանի կողմից ինքնասպանության փորձ կանխելու տեսանյութը նայեցի և ուզում եմ կրկին փաստել, որ երկիրը երկիր չէ: Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ նախարարի հետ շփման շնորհիվ, երիտասարդը որոշեց ինքնասպանություն չգործել, քանի որ մեր երկրում հիմնականում հակառակն է: Եվ չեմ էլ ուզում ենթադրել, որ դեմքը փակած երիտասարդը, որին նախարարը համոզեց, ինքնասպան չէր լինի, և դա ուղղակի սարքած բան էր: Բայց անկեղծ չեմ հասկանում, թե ինչ իրավունք ունի նախարարը բանակցություններ վարել անդունդի եզրին կանգնած, ինքնասպանություն գործել ցանկացող երիտասարդի հետ: Նախարարը նաև հոգեբա՞ն է: Իհարկե ուրախ եմ, որ իրավիճակը նման ելք ունեցավ։ Բայց ո՛չ նախարարը, ո՛չ գեներալը և ո՛չ էլ երկրի նախագահը իրավունք չունեն նման բաներ անելու: Պատրա՞ստ էր արդյոք նա հակառակ ելքի: Ի՞նչ էր ասելու նախարար-գեներալը, եթե երիտասարդը ցած նետվեր իր հետ խոսելուց հետո:
Թող ինձ ներեն իմ հոգեբանության բոլոր դասախոսները, եթե սխալվում եմ, բայց երիտասարդը, ըստ իս, ուղղակի սիմուլյանտ էր, իսկ նախարարի արածը՝ լիազորությունների սահմանազանցում՝ բարեբախտաբար դրական ելքով: