Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանն այսօր ի վերջո ժամանակ գտավ լրագրողների հետ խոսելու:Բայց ոչ թե իր՝ իբրև նախարար հետագա քայլերի, այլ ընդամենը՝ որպես հայր՝ մեկնաբանելով որդու հետ կապված միջադեպը:
Յուրի Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանից թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը, հավելելով, թե ցավում է կատարվածի համար:
«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– ասել է նախարարը:
Նա նաև անդրադարձել է մամուլում այս օրերին իր և իր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր անօրինականությունների վերաբերյալ հրապարակումներին: Յուրի Վարդանյանն ասել է, թե դրանք մտացածին են և նպատակ ունեն արատավորելու իր հեղինակությունն ու անունը:
Իսկ ինչ վերաբերում է իր հրաժարական տալու մասին հարցին, նախարարն այդ թեման ուղղակի անտեսել է:
Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո» -ից: