Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց, որ ևս տասը քաղաքացիներ կրկնակի թեստի բացասական արդյունքով դուրս է գրվել:
Նախարարը հայտնեց նաև, որ այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ:
Պաշտոնական տվյալներով՝ այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է: