Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ խոսեց հաջորդ տարի տեղի ունենալիք համայնքների խոշորացման մասին: Նախարարի խոսքով՝ խոշորացմանը զուգընթաց հնարավորություն է տրվելու տեղական հանրաքվեներ կազմակերպել, հետևաբար՝ մտահոգությունը, թե համայնքների բնակիչների կարծիքը չեն լսել, հիմնավոր չէ:
Խոշորացումը, Սուրեն Պապիկյանի խոսքով, արվելու է այն համայնքներում, որտեղ հիմա ընտրական գործընթացներ են, որտեղ կան իրավական եւ քաղաքական խնդիրներ: