տուն Հասարակություն Իրավական Նախարարը՝ դատական օրենսգրքի նոր փաթեթի մասին

Նախարարը՝ դատական օրենսգրքի նոր փաթեթի մասին

264
0

«Դատական օրենսգրքի այս փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը հակադարձեց հարց հնչեցրած բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանին համապարփակ բացատրեց, որ դատական իշխանությունն ամենևին կախված չի լինելու իշխանությունից, այլ լինելու է բացարձակ ազատ ու անկախ:

Նախարար Բադասյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ եթե  ընդդիմադիրները բերեն առաջին և երկրորդ ընթերցմամբ նախագծի այն տարբերակը, որն ավելի խիստ է և կլուծի համակարգի առաջ ծառացած խնդիրները, իրենք կընդունեն այն, բայց մի պայմանով, որ այն չպիտի հակասի Սահմանադրությանը:

Հայկ Մագոյան