տուն Տնտեսական Նախատոնական օրերին կաթնամթերքի թանկացում չի սպասվում

Նախատոնական օրերին կաթնամթերքի թանկացում չի սպասվում

245
0

old-dairy_486282962

Ինչպե՞ս են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարա՞ր են արդյոք արտադրության ծավալները, սպասվո՞ւմ են արդյոք կաթնամթերքի թանկացումներ: Այս և ոլորտի մյուս կարևոր հարցերին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկություններ:

Այցելությունը սկսվեց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից, ժամանակակից սարքավորումներով հագեցած մի ձեռնարկություն, ուր արտադրվում է հանրապետության կաթնամթերքի 8-10%-ը: Այն օրական մթերում է 100-200 տոննա կաթ և արտադրում շուրջ 20 տեսակ կաթնամթերք:

Հաջորդը «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ն էր՝ ոլորտի առաջնեկը, որը սպառողին է տալիս հանրապետության կաթնամթերքի շուրջ 25%-ը: Այն մայիս-հունիս ամիսներին օրական մթերում է շուրջ 1000 տոննա, աշնան-ձմռան ամիսներին՝ 200 տոննա կաթ:

Կաթնամթերք արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին հավաստիացրին, որ նախատոնական և տոնական առևտրի ողջ ծավալները կսպասարկվեն բացառապես տեղական որակյալ կաթնամթերքով, թանկացումներ և գնային փոփոխություններ չեն սպասվում:

Իր հերթին նախարարը ներկայացրեց կաթի արտադրության ընթացիկ տարվա ծավալները, որոնք զգալիորեն ավելին են նախորդ տարվանից: Կաթի արտադրությունը շուրջ 40.000 տոննայով կգերազանցի 2012 թվականի ցուցանիշը:

Ավելացել են նաև թթու կաթնամթերքի (մածուն, թթվասեր, թան, յոգուրտ) արտադրության, ինչպես նաև՝ պանրի արտահանման ծավալները: Զգալիորեն նվազել է կաթի փոշու ներկրումը: Որոշակիորեն աճել են նաև կաթի մթերման գները:

Նախարարը կարևորեց նաև սանիտարահիգենիկ պայմանների և որակի ապահովումը, որն ըստ նրա, բավարար է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here