տուն Լուրեր Նախախորհրդարանի երկու անդամներ վարչական բերման են ենթարկվել

Նախախորհրդարանի երկու անդամներ վարչական բերման են ենթարկվել

401
0

max
Այսօր` դեկտեմբերի 17-ին, ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանությունը Հանրապետության հրապարակից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի ներկայությամբ տեղի ունեցող` Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ ապօրինի կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակիցներ Գևորգ Սաֆարյանին և Արմեն Միքայելյանին: Նրանք մի խումբ համախոհների հետ միասին պահանջներ են ներկայացրել Ծածկած շուկայի վնասման հարցում Տարոն Մարգարյանի մեղքի, ինչպես նաև դրա վերականգնման հարցում նրա պարտականությունների վերաբերյալ:

Այս պահի դրությամբ նրանք գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ ոստիկաները որևէ իրավական հիմք չեն ներկայացնում նրանց բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here