Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, այժմ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ 2020-ի ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է փոխնախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի նշանակել, տեղեկացնում է tert.am-ը:
Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ Բայդենը դեռևս չի կողմնորոշվել կոնկրետ թեկնածուի հարցում և չի կարող որևէ անուն նշել:
Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունում բազմաթիվ արժանի քաղաքական գործիչներ կան:
«Ինչպես և նախկինում արժանապատիվ հանրապետականները քիչ չեն, բայց խնդիրն այն է, որ հիմա նրանք պետք է քայլ առաջ անեն»,- Նյու Հեմփշիր նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Բայդենը: