Նախագահ Արմեն Սարգսյանի՝ մայիսի 5-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Համապատասխան որոշումը հրապարակվել էր երեկ:
Իսկ այսօր հրապարակված ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր նոր զբաղեցրած պաշտոնից: