տուն Քաղաքական Միջազգային Նախագահին կարտոֆիլ անվանելու համար զամբիացի քաղաքական գործիչը կարող է 5 տարի բանտում...

Նախագահին կարտոֆիլ անվանելու համար զամբիացի քաղաքական գործիչը կարող է 5 տարի բանտում անցկացնել

218
0

zambia_sata_zimeye_org__250x200

Զամբիայում հայտնի քաղաքական գործիչ Ֆրենկ Բվալյեն կարող է 5 տարի բանտում անցկացնել` երկրի նախագահ Մայքլ Սատային ռադիոեթերում կարտոֆիլ անվանելու համար։ Սատայի գործողությունները նկարագրելիս Բվայեն նախագահին համեմատել է քաղցր կարտոֆիլի հետ։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։

Այս համեմատությունը նա արել է, քանի որ կարծում է, որ նախագահը կամազուրկ է և ոչ հաստատակամ, և ամեն «անգամ կոտրվում է, երբ նրան սեղմում են»։ Այս համեմատությունից հետո քաղաքական գործիչը ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` գրավի դիմաց։

Բվալյեի դեմ դատական քննությունը կսկսվի հունվարի 21-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here