տուն Լուրեր Նախագահը կառաջարկի, մենք կքվեարկենք. Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէˋ ով կլինի ԱԺ նախագահ

Նախագահը կառաջարկի, մենք կքվեարկենք. Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէˋ ով կլինի ԱԺ նախագահ

97
0

Ynx4fhoUZL3YbfW78zeLTZhqMl

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այն հարցին, թե ԱԺ նախագահի պաշտոնում ու՞մ եք պատկերացնում, Աբրահամյանը պատասխանեց.

«Իմ պատկերացումները ձեզ չեմ ուզում ասել, ես չգիտեմ,  հանրապետության նախագահը հիմա կառաջարկի, մենք կքվեարկենք»:

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը լինի ԱԺ նախագահ, քանի որ նրա անունն է շատ շրջանառվում, պարոն Աբրահամյանը պատասխանեց.

«Բայց տենց բան կա՞, ես չեմ լսել,  ամեն ինչ կորոշենք»:

Լրագրողների հարցինˋ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը ասաց, որ մի քանի օրից բոլոր հարցերին պատասխան կտա:

«Ես քայլ արեցի, փորձում եմ քառյակի հետ քննարկել կենսաթոշակային բարեփոխումները: Քննարկումների արդյունքում մի հայտարարի կգանք, բոլոր քաղաքական ուժերի հարցրեը պետք է քննարկենք եւ աշխատենք թափանցիկ: Մեր ներկայացրած նախագծով մենք տույժ տուգանքներն ենք կասեցրել եւ շատ շատ մարդիկ հասկացել են, իսկ ով  չի ուզում հասկանալ, եթե գրենք էլ որ պարատադիրը  չի գործելու, էլի չեն հասկանալու»,-ասաց Աբրահամյանը:

Լրագրողների բերած փաստարկին, որ պահումները շարունակվում են, Հովիկ Աբրահամյանը ասաց.

«Երկուշաբթի նախագիծը, որ տեսնեք, նման բաներ չկա»: