Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հաջրոդ շաբաթ կհանդիպեն Փարիզում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին։
Հանդիպման ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան կարգավորման հարցը: Փարիզում կայանալիք բանակցություններին ներկա են լինելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: