Երեկ Նյու Յորքում հանդիպել են Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) շեշտել են իրենց երկրների ղարաբաղյան հակամարտության լուծման հավատարմությունը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
Նրանք նաև հիշեցրել են կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մասին, որն ընդունվել է այս տարվա հունիսի 18-ին, որում կողմերը կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, ինչը կարող է հանգեցնել հակամարտության թեժացմանը։
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց երկրների վճռականությունը՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան։