տուն Քաղաքական Նաիրի Հունանյանի ցուցմունքները բաժանվում են երկու մասի.Վաղարշակ Հարությունյան

Նաիրի Հունանյանի ցուցմունքները բաժանվում են երկու մասի.Վաղարշակ Հարությունյան

593
0

ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուր այցելության ժամանակ պատասխանել է Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմում ներկայացնելու մասին հարցին:

«Ազատազրկումից 20 տարի անց նա իրավունք ուներ դիմելու. Դա իրավական նորմ է: Կան նաև քաղաքական փոփոխություններ: Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի ցուցմունքներին, ապա դրանք պետք է բաժանել երկու մասի: Մինչև 1999 թ. Մայիսի 2-ը, երբ կառավարության անդամ էի նաև ես, նրա ասածներից պարզ էր դառնում, որ կան կազմակերպիչներ: Դրանից հետո, այլ ուղղությամբ գնաց, և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա»,-նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Նա նաև վերահաստատեց նախկինում հայտնած իր այն միտքը, թե Հոկտեմբերի 27-ն ու Մեղրիի հարցը կարող են կապ ունենալ:

Մեկնաբանելով Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը պետք է խոսեն 20-ամյա ոճրագործության մասին, ՊՆ նախկին նախարարը ասաց, որ եթե գործը վերաբացվի, ապա նախկին ռազմական դատախազը դերակատարում կունենա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here