տուն Հասարակություն Իրավական Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատման համար

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատման համար

516
0

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերից:

Հունանյանի դիմումին կպատասխանեն 80-օրյա ժամկետում:

Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 11-ին։

Հիշեցնենք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:

Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել են իրավապահ մարմիններին: Դատավարությունը տեւել է երեք տարի: 5 ահաբեկիչ դատապարտվել է ցմահ ազատազրկման: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն այդպես էլ չեն հայտնաբերվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here