տուն Լուրեր «Նաիրիտը» կանխամտածված տանում են դեպի սննկացում. Արծվիկ Մինասյանն

«Նաիրիտը» կանխամտածված տանում են դեպի սննկացում. Արծվիկ Մինասյանն

109
0

arm137872542394

Այսօր  ելույթ ունենալով Աժ-ում` պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի հետ կապված խնդիրներին.

««Նաիրիտ» գործարանը սկսած 1940 թվականից արտադրում է շուկայում լուրջ մրցակցություն ունեցեղ քլորոպրենային կաուչուկը, և հաշվի առնելով, որ այս արտադրատեսակի արտադրությամբ աշխարհում զբաղվում են խիստ սահմանափակ երկրներ, այն համարվում է Հայաստանի հիմնական մրցակցային ապրանքը»,- ասաց նա:

«Սակայն ընկերության գործունեության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, ինչի արդյունքում 2010 թվականից դադարեցվել է ընկերության աշխատանքը: Տարբեր հետաքննող լրագրողների կողմից արդեն հրապարակված տեղեկատվություն կա, որի հիմնական միտքը հետևյալն է. «Նաիրիտը» կանխամտածված տանում են դեպի սննկացում, լիկվիդացում» և սա նաև Հայաստանի դեմ ուղղված մարտահրավեր է, որովհետև այս ընկերության արտադրանքը ոչ միայն Հայաստանի տնտեսությանն է պետք, այլև տարածաշրջանում Հայաստանի դերակատարության մեծացմանը: Ովքեր են և ինչ ձևով են ազդել այս ընկերության գործունեության վրա, ցավալիորեն, պառլամենտից դուրս հնարավոր չէ պարզել: Անգամ քրեական գործի հարուցումը մերժվել է, բայց այդ ընթացքում ընկերությունը տարբեր հաշվարկներով կուտակել է 150-400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքեր: Ընդ որում աշխատակիցները, որոնք զբաղեցնում են շուրջ 3000 աշխատատեղ, հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: Ու Նաիրիտի ճակատագիրը որոշելը դառնում է Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կարևորագույն խնդիրը»,- եզրափակեց պատգամավորը: