«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար նշված 4 փաստարկները պետաիրավական հանձնաժողովի նիստում լսեցինք, և մինչև հոկտեմբերի 1-ը խմբակցության նիստում կքննարկվի հարցը, ու մեր որոշումը կհայտնենք»,- այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նախագիծն ԱԺ-ում հավանության արժանանալուց հետո ուղարկվելու է ՍԴ, և եթե ՍԴ 6 դատավորներ կողմ քվեարկեն դրան, Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն։
ԲՀԿ պատգամավորը հիշեցրել է՝ ԲՀԿ-ն դեմ էր քվեարկել Հրայր Թովմասյանին, երբ նա առաջադրվում էր ՍԴ անդամ։