տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևն ու Լուկաշենկոն տխրեցրել են Պուտինին. ռուսական մամուլ

Նազարբաևն ու Լուկաշենկոն տխրեցրել են Պուտինին. ռուսական մամուլ

239
0

ts11

Երեկ բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ երկրների նախագահների խորհրդի ժամանակ։ Ղազախստանի և Բելառուսի նախագահները հստակ ցույց են տվել, որ ամենևին չեն համընկնում իրենց և Մոսկվայի նպատակները՝ կապված այս համագործակցության հետ։

Թե՛ Բելառուսը, և թե՛ Ղազախստանը նշել են, որ այս ձևաչափը տնտեսական է, ինչը չի բխում Մոսկվայի շահերից, ով ավելի լուրջ նպատակներ ունի Եվրասիական միության հետ։ Ռուսական Kommersant-ը նշում է, որ 2014 թվականին բանակցությունները հեշտ չեն լինելու։

NG.ru-ն գրում է, որ Ղազախստանը մտավախություն ունի, որ Մոսկվան այս Միությունը կարող է օգտագործել իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար, ինչպես նաև, չի ցանկանում ընկնել Ռուսաստանի ազդեցության տակ։ Նազարբաևը հատուկ շեշտել է, որ սա նախկին ԽՍՀՄ-ի վերականգնում չէ, այլ «նորարարական նախաձեռնություն»։ Նա առաջարկել է Եվրասիական տնտեսական համագործակցության փաստաթղթում չներառել այնպիսի դրույթներ, որոնք չեն վերաբերում տնտեսությանը։

Հիշեցնենք, որ երեկ ընդունվել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի «ճանապարհային քարտեզը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here