Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հաստատվել է Թյուրքական խորհրդի գագաթնաժողվի օրակարգը, որը կայանալու է հունիսի 4-5-ը թուրքական Բոդրում քաղաքում։
Գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 4-ին տեղի կունենա անդամ երկրների արտգործնախարարների, իսկ հունիսի 5-ին՝ նախագահների խորհրդի նիստը։
Տեղեկացնենք, որ թյուրքախոս պետությունների խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին Նախիջևանում, այդ խորհրդին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։