տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևը ղազախստանցիներին հանդարտության կոչ է արել

Նազարբաևը ղազախստանցիներին հանդարտության կոչ է արել

106
0

x42750d20140211131053

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել հանգստություն` խոստանալով, որ նրանց ավանդները բանկերում ապահով են, իսկ պետությունը պատրաստ է պաշտպանել նրանց բոլոր գումարները: Ավելի վաղ ղազախական մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ որոշ խոշոր բանկեր կարող են սնանկ ճանաչվել, ինչից հետո Ղազախստանում խուճապ է սկսվել:

«Մենք լիակատար առողջ տնտեսություն ունենք, ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել: Եվ այսօր երկրի ոչ մի բանկ չի սննկանա: Մենք դա թույլ չենք տվել 2009 թվականին, երբ հարցը վերաբերում էր BTA և մի շարք այլ բանկերի, քանի որ այնտեղ մեր քաղաքացիների ավանդներն էին: Մենք հիմա էլ դա թույլ չենք տա»,- ասել է Նազարբաևը` նշելով, որ սուտ տեղեկություններ տարածողներն արդեն հայտնաբերվել են և նրանք կկրեն պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ղազախստանի կառավարությունը որոշում է կայացրել այլևս արհեստական չպահել ազգային արտարժույթի փոխարժեքը, ինչի հետևանքով տենգեն արժեզրկվել էր 30 տոկոսով: