տուն Սպորտ Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան

197
0

 ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն եւ այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան»,- գրել է Փաշինյանը:

ՖԻՖԱ-ի հիմնադրամը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում` սոցիալական ծրագրերի և ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը միտված:

Ջորկաեֆը հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղխփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱի գավաթակիր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here