տուն Սպորտ Յուրա Մովսիսյանն Իսպանիայում է. ֆուտբոլիստը սկսել է մարզումները

Յուրա Մովսիսյանն Իսպանիայում է. ֆուտբոլիստը սկսել է մարզումները

100
0

beckham-pour-une-campagne-h-m

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Իսպանիայում ձմեռային հավաքն անցկացնող իր խաղընկերներին և մարզվել վնասվածքներից ապաքինվող մի քանի այլ ֆուտբոլիստների հետ։ Տեղեկանում ենք մոսկովյան ակումբի պաշտոնական կայքից։

— Ես հիանալի տրամադրություն ունեմ և մտադիր եմ արդյունավետ աշխատանք կատարել։ Ուրախ եմ, որ կրկին հանդիպեցի և շփվեցի տղաների հետ, մարզվեցի նրանց հետ։ Այսօր մարզվում էինք խաղադաշտում՝ գնդակով և առանց գնդակի։

Ինչպե՞ս անցավ ձեր արձակուրդը։

— Դրա մեծ մասն անց եմ կացրել Լոս Անջելեսում ընտանիքիս հետ։ Գոհ եմ արձակուրդից։ Սակայն այդ ընթացքում ես ժամանակ չեմ կորցրել. վիրահատությունից ընդամենը մեկ շաբաթ անց վերականգնողական վարժություններ եմ կատարել։ Հույս ունեմ, որ արդեն շատ շուտով կարող եմ մարզվել ընդհանուր խմբի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here