Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում և վերականգնվում ծնկի վնասվածքից, այցելել է Մանուկյան-Դեմիրճյան դպրոց, որտեղ հանդիպել է աշակերտների հետ։ Հավաքվածները Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշներով բուռն ընդունելություն են կազմակերպել Յուրայի համար։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի պաշտոնական կայքից։
Յուրան պատմել է աշակերտներին իր կարիերայի մասին, մոտիվացնել նրանց իրենց նպատակներին հասնելու հարցում։ Յուրան նաև պատասխանել է հարցերին և ինքնագրեր բաժանել։