«Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Ամկարի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակի մասին։
«Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք ու վաստակեցինք շատ կարևոր միավորներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մնացին տրիբունաներում։ Մենք գիտենք, թե դա որքան դժվար է երկրպագուների համար։ Սակայն հավատացնում եմ՝ մեզ համար ավելի դժվար է, քանի որ մենք ենք վազում խաղադաշտում։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզադաշտը չլքած երկրպագուներին։ Հույս ունեմ, որ նման բան այլևս չի կրկնվի։
Ես գոլեր եմ խփում, և դա իմ աշխատանքն է։ Դա այն է, ինչ անում եմ թիմի համար։ Ուրախ եմ նաև, որ դրանց շնորհիվ «Սպարտակը» կարևոր միավորներ է նվաճում», — նրա խոսքերն է փոխանցում Sport Express-ը։
Հիշեցնենք, որ հանդիպման 15-րդ րոպեին մոսկովյան ակումբի բազմաթիվ երկրպագուներ լքեցին մարզադաշտի տրիբունաները։