տուն Սպորտ Յուրա Մովսիսանը` Ռուսաստանի պրեմիեր լիգայի աշնան լավագույն ֆուտբոլիստ

Յուրա Մովսիսանը` Ռուսաստանի պրեմիեր լիգայի աշնան լավագույն ֆուտբոլիստ

208
0

1

Sport-express-ն ամփոփել է Ռուսաստանի առաջնության աշնանային փուլի արդյունքները։ Լավագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վաստակել է 6,28 միավոր:

«Ազգային հավաքականում 2 գոլերին նա ավելացրեց ակումբում ևս 10 գոլ: Եվ սա՝ չնայած ծնկի վնասվածքին… Երբ ակնհայտ էր, որ վիրահատական միջամտությունն անխուսափելի էր, Յուրան ներարակումներով հեթ-տրիկ ձևակերպեց «Զենիթի» դարպասը: Բացի այդ, նա ոչ միայն եզրափակում էր խաղընկերների գրոհները, այլև գերազանց աշխատանք էր կատարում թիմի համար, առաջինն էր՝ ճնշում գործադելիս և գերազանց էր գործում սեփական դարպասի մոտ ստանդարտների ժամանակ», — գրում է Sport-express-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here