«Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ն սիրով հրավիրում է իր պաշտոնական բացման երեկոյին, որը տեղի կունենա Արթուր Հովակիմյանի ֆոտո-ցուցահադեսի ուղեկցությամբ
հոկտեմբերի 3-ին, 19:00-ին, Անի Պլազա հյուրանոցի «Գարդեն Բար»-ում։
«Միշտ ժպտա» խորագրով ֆոտոշարքում ներկայացված են տարբեր ծերանոցների շահառուների դիմանկարներ։ Երեկոն կլրացնի հյուրասիրությունն ու տաղանդավոր երգչուհի Անուշիկ Ալավերդյանի կենդանի համերգը։
Երեկոն բարեգործական տարր է պարունակում, ցանկության դեպքում այցելուները կարող են օժանդակել ծրագրին։
![](https://i2.wp.com/araratnews.am/wp-content/uploads/2019/09/71101374_654348205091069_607817496782700544_n.jpg?fit=640%2C901)