«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մարզաշապիկի վրա կրել Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողի նշանը:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով՝ հատուկ կրծքանշաններ են տրվել այն ֆուտբոլիստներին, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր նոմինացիաներում: Այս մասին գրում է armsport.am-ը:
Նրանք են՝ Սամիր Հանդանովիչը (դարպասապահ), Նիկոլո Զանիոլոն (լավագույն երիտասարդ խաղացող), Կալիդու Կուլիբալին (լավագույն պաշտպան), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (լավագույն կիսապաշտպան), Ֆաբիո Կվալյառելլան (լավագույն հարձակվող) ու Կրիշտիանու Ռոնալդուն (լավագույն խաղացող):