ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հանդիպել են Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ, որն այս պահին ընթանում է Յոհանեսբուրգում՝ շուրջ 100 երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այդ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել պատմական ձեռքսեղմում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ն և Կուբան չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն 1977 թվականից Հավանայում և Վաշինգտոնում գործում են երկու երկրների շահերը ներկայացնող գրասենյակներ: