տուն Սպորտ Յոահիմ Լյովը կշարունակի գլխավորել Գերմանիայի հավաքականը մինչև 2016 թվականը

Յոահիմ Լյովը կշարունակի գլխավորել Գերմանիայի հավաքականը մինչև 2016 թվականը

60
0

Training & Press Conference - Germany

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ Մունդիալ 2014-ի ավարտից հետո շարունակելու է աշխատել Բունդեսթիմի հետ: Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը:

Նշենք, որ 54-ամյա մասնագետն անցյալ տարի երկրաձգել էր պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մինչև 2016 թվականը:

«Այս պահին ես այլ որոշում չունեմ, քան շարունակել աշխատել Գերմանիայի հավաքականի հետ ու պատրաստել նրան Եվրո 2016-ին», — նշել է Լյովը: Հիշեցնենք, որ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն օրեր առաջ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: