Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ԱՄՆ արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետներին զգգուշացրել է, որ Ուկրաինային պաշտպանելուց Արևմուտքի հրաժարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս անվտանգության համակարգում։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ուկրաինայի վարչապետի հայտարարությունը հնչել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ատլանտյան խորհրդի հետ հանդիպման ժամանակ։ Յացենյուկը ներկաներին կրկին հիշեցրել է 1994 թվականին Բուդապեշտում ստորագրված հուշագրի մասին, որով Ուկրաինան հրաժարվել էր միջուկային զենքից, իսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պարտավորվել էին ապահովել այդ երկրի անվտանգությունը։ «Մենք ստորագրել ենք այդ հուշագրի տակ և հիմա այդ պաշտպանության կարիքն ունենք։ Եթե մենք այն չստանանք, ինչպե՞ս է աշխարհը խնդրելու մյուս պետություններին՝ հրաժարվել միջուկային ծրագրերից», — եզրակացրել է Յացենյուկը։
Հիշեցնենք, որ երեկ Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ Օբաման կրկին զգուշացրել է Պուտինին, որ ՌԴ-ն թանկ է վճարելու Ղրիմի բռնազավթման համար։