տուն Քաղաքական Միջազգային Յացենյուկը կոչ է արել սառեցնել Ռուսաստանի բոլոր հաշվեհամարները մինչև Ուկրաինայից զորքերի...

Յացենյուկը կոչ է արել սառեցնել Ռուսաստանի բոլոր հաշվեհամարները մինչև Ուկրաինայից զորքերի դուրս բերումը

105
0

Ukrainian Prime Minister Arseny Yatseniuk listens during an interview with Reuters in Kiev

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությունում Անվտանգության խորհրդի արևմտյան անդամներին՝ արտակարգ նիստ հրավիրել Դոնբասում ռուսական միջամտության հարցով։ Այս մասին նա ասել է Կիևում Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի ժամանակ։

«Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի մեր արևմտյան գործընկերները անհապաղ հրավիրեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Ուկրաինան ի վիճակի է պայքարել ռուսամետ ահաբեկիչների դեմ, սակայն դժվար է պայքարել միջուկային զենք ունեցող Ռուսաստանի դեմ, որը զինված է մինչև ատամները», — ասել է Յացենյուկը։ Նա հիշեցրել է, որ արևմտյան շատ երկրներ զենքի պայմանագրեր ունեն Ռուսաստանի հետ։ Այնտեղից ստացված զենքը կարող է օգտագործվել նաև Ուկրաինայի զինված ուժերի դեմ։

Յացենյուկը կոչ է արել ուկրաինացիներին, որոնք ապրում են այլ երկրներում, ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա։ Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է սառեցնել Ռուսաստանի բոլոր հաշիվներն օտարերկրյա ֆինանսական հաստատություններում, քանի դեռ այդ երկիրը դուրս չի բերել իր զորքերն Ուկրանայից։

Այս ժամերին ԵԱՀԿ-ում գումարվել է մշտական խորհրդի նիստն՝ Ուկրաինայում ռուսական ներխուժման հարցով։