Ռուսաստանի Դաշնային բժշկական-կենսաբանական գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան հայտարարել է, որ պաղեստինյան կողմից տեղեկություն չի ստացել Յասիր Արաֆաթի մասունքների կրկնակի փորձազննությունից։
«Ոչ, մենք ոչինչ չենք ստացել, մենք ավարտել ենք փորձաքննությունը, եւ բոլորը մեզ հետ համաձայնել են, ֆրանսիացիներն էլ են հաստատել մեր եզրակացությունները»,- մեջբերում է «Интерфакс»-ը Ույբային։ Գործակալության զրուցակիցը ճշտեց, որ «Յասիր Արաֆաթը մահացել է ոչ թե ռադիացիոն ազդեցությունից, այլ՝ իր մահով»։