տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչին դուրս են բերում երկրից ռուսական ռազմանավով․ Ռադայի պատգամավոր

Յանուկովիչին դուրս են բերում երկրից ռուսական ռազմանավով․ Ռադայի պատգամավոր

156
0

Ukraine's President Viktor Yanukovich acknowledges deputies after delivering his annual address in the chamber of the Ukrainian parliament in Kiev

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Facebook-ում գրում է, որ Վիկտոր Յանուկովիչն արդեն գտնվում է Սևաստոպոլում, որտեղից փորձելու է լքել երկիրը։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։

Նա տեղեկացրել է, որ Յանուկովիչը, հնարավոր է, երկիրը լքի ռուսական ռազմանավով։ «Շրջանի բնակիչները քիչ առաջ նկատել են Յանուկովիչին ՌԴ սևծովյան նավատորմի ծովային հետևակի բրիգադի մերձակայքում։ Հենց հիմա նրան ռուսական ռազմանավով դուրս են բերելու երկրից»,- գրել է Լյաշկոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յանուկովիչին ձերբակալել են Ղրիմում, սակայն ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն այդ տեղեկությունը չէր  հաստատել։