տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչին գտան

Յանուկովիչին գտան

108
0

DETAIL_PICTURE__10984911

Քիչ առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական, պատգամավոր Աննա Գերմանն ասել է, որ նախագահը գտնվում է Խարկովում։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Նախագահը գտնվում է Խարկովում՝ աշխատանքային այցով։ Այստեղ նա ժամանել է երեկ։ Յանուկովիչն այսօր հանդիպելու է ընտրողների հետ, ելույթ է ունենալու հեռուստատեսությամբ։ Նախագահը մտադիր չէ մասնակցել այն համագումարին, որն անցնելու է այսօր Խարկովում», — ասել է Գերմանը։ Նշվում է, որ Յանուկովիչը ստորագրելու է նախօրեին Ռադայի կողմից ընդունված օրենքները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լրատվամիջոցները հաղորդում են, որ անհայտ է Յանուկովիչի գտնվելու վայրը, ում ինքնաթիռը կեսգիշերն անց մեկնել էր Կիևի օդանավակայանից։