Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին վախեցրել են աստվածաշնչյան անեծքներով։ Այս մասին երեկ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդրա Կուժելը։ Նա ասել է, որ իր մոտ են եկել միանձնուհիներ, ովքեր պատմել են, որ մի քանի ծերունիներ զգուշացրել են, որպեսզի «Յանուկովիչը դադարեցնի…։ Քանի որ եկեղեցու համար էլ է վատ, երբ մարդիկ կատաղում են, չկա գումար։ Նրանք ասել են, որ միավորվել են և կարդում են 108-րդ սաղմոսն՝ ընդդեմ Յանուկովիչի»։
Կոնկրետ չի նշվում, թե ինչը պետք է դադարեցնի Յանուկովիչը, սակայն Կուժելն իրենից ավելացրել է, որ աղոթում է Տիմոշենկոյի ազատության և Ուկրաինայի ու Եվրամիության միջև ասոցացման պայմանագրի ստորագրման համար։
Տեղեկացնենք, որ 108-րդ սաղմոսը դիմում է Աստծուն՝ թշնամիների մասին բողոքներով, ինչպես նաև անեծքներ է պարունակում թշնամու դեմ։