Երեկ «Ուկրաինսկայա պրավդա» թերթի նախկին լրագրող Սերգեյ Լեշչենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մի քանի տարի արդեն քաղաքացիական կին ունի, որի անունը Լյուբով Պոլեժաևա է։
«Քանի որ հեղափոխականները եղել են Խոնկայում (Յանուկովիչի նստավայրում — խմբ․) և ամեն ինչ տեսել են, ապա ամեն ինչ իրենց անուններով է պետք կոչել։ Այսպես, Ձեր առջև Յանուկովիչի քաղաքացիական կինն է՝ ծնունդով Ենակիևոյից Լյուբով Պոլեժաևան», — գրել է Լեշչենկոն՝ հավելելով, որ տարիներ շարունակ Յանուկովիչն ապրում է նրա հետ, սակայն չի բաժանվել իր կնոջից՝ Լյուդմիլայից։