տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը փորձել է փախչել Ռուսաստան

Յանուկովիչը փորձել է փախչել Ռուսաստան

92
0

1377341359_1377314970_yanukovich

Ուկրաինայում զարգացումներն արագ ընթացք են ստանում։

Գերագույն Ռադայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում այսօր խորհդարանն անվստահություն է հայտնել, փորձել է փախչել Ռուսաստան, սակայն դա նրան չի հաջողվել։

«Նա փորձել է ինքնաթիռ նստել, որը պետք է մեկներ Ռուսաստան, սակայն նրան կանգնեցրել են սահմանապահները, և նա հիմա թաքնվում է Դոնեցկի շրջանում», — ասել է Տուրչինովը՝ ներկայացնելով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին։ Այդուհանդերձ ТСН հեռուստաալիքը հաղորդում է, որ Յանուկովիչին այդուհանդերձ հաջողվել է լքել երկիրը և մեկնել Ռուսաստան, թեպետ հայտարարել էր, որ չի պատրաստվում դա անել։

Գերագույն Ռադայի նախագահը նաև հավելել է, որ երկրից փորձել են փախչել նաև նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և Պետեկամուտների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, ովքեր եղել են իրենց զինված թիկնապահների հետ, սակայն նրանք չեն կարողացել հատել ռուս-ուկրաինական սահմանը։ Սահմանը հատելիս նրանք կրակ են բացել։

Հայտնի է, որ երկիրը լքել են Խարկովի շրջանի ղեկավար Միխայել Դոբկինը և քաղաքապետ Գենադի Կերնեսը, ովքեր այսօր Խարկովում կայացած համագումարի ժամանակ խոստանում էին, որ մինչև վերջ մնալու են Խարկովում, շարունակելու են իրենց աշխատանքը և չեն ճանաչելու նոր իշխանություններին։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։