Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է բոլոր օրենքները, որոնք Գերագույն Ռադան ընդունել է հունվարի 16-ի նիստում։
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ստորագրվել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել զրպարտության համար, Ուկրաինայի Քրեական օրենսգրքում ավելացնել ծայրահեղական գործունեության մասին հոդվածները, այդ թվում՝ համացանցով ու ԶԼՄ-ներով այդօրինակ նյութերի տարածման համար։ Համաձայն նոր օրենքի՝ ծայրահեղական են համարվում այն նյութերը, որոնք պարունակում են բռնի ուժով սահմանադրական կարգը փոխելու և իշխանության մարմինների գործունեությունը խոչընդոտելու կոչեր։
Հիշեցնենք, որ Գերագույն Ռադան սույն փաստաթղթերի մեծ մասն ընդունել է առանց քննարկումների՝ ձեռքերի բարձրացման միջոցով։ Որոշ օրենքների բովանդակությունը հասանելի է դարձել այն բանից հետո, երբ պատգամավորները դրանց «կողմ» են քվեարկել։