տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը պատրաստ է պաշտոնանկ անել կառավարությանը

Յանուկովիչը պատրաստ է պաշտոնանկ անել կառավարությանը

163
0

157753392

Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է կառավարությանը պաշտոնանկ անելու որոշում կայացնել, եթե այդ նախաձեռնությամբ հանդես գա խորհդարանը։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Նա հավելել է, որ նախագահը կաջակցի այն երկխոսությանը, որը կվարեն քաղաքական ուժերն ու ժողովուրդը․ «Նա կաջակցի այն որոշմանը, որը մենք կմշակենք այստեղ՝ Գերագույն Ռադայում»։ Ռիբակն ասել է, որ նման որոշում ընդունելուց հետո կվերանա արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովը մշակել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here