Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրամիության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
Տուսկը նաև նշել է, որ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները, ովքեր երեկ Կիևում հանդիպել են Յանուկովիչի հետ, անում են հնարավոր ամեն բան Ուկրաինայում արյունահեղությանը վերջ տալու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նշենք, որ Յանուկովիչի հետ հանդիպումից հետո եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են նաև Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ։