տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը մահացել է․ Ուկրաինական ԶԼՄ-ներ

Յանուկովիչը մահացել է․ Ուկրաինական ԶԼՄ-ներ

89
0

555118_original

 

Ժամեր առաջ ուկրաինացի իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է։ Այս տեղեկությունն արագ տարածվել է ուկրաինական լրատվամիջոցներով։

«Քիչ առաջ հեռախոսով ընկերս Ռոստովի կարդիոկենտրոնից ասաց դրա մասին։ Յանիկին (Յանուկովիչին- խմբ․) բերել են այնտեղ ժամը 23։00-ի սահմաններում սրտի նոպայով, մեկ ժամ անց նա մահացել է», — գրել է Լեբեդը։

Հիշեցնենք, որ փետրվարի վեջին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Յանուկովիչը մի քանի օր անհետացել էր, այնուհետև հայտնվել էր Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Այստեղ էլ անցած ուրբաթ հանդես էր եկել մամուլի ասուլիսով։