տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը հարգում է ուկրաինացիների ընտրությունը

Յանուկովիչը հարգում է ուկրաինացիների ընտրությունը

81
0

Press conference of Former Ukrainian president Viktor Yanukovych.

Ուկրաինայի պաշտոնաթող նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է այն ընտրությունը, որը կատարել է ուկրաինացի ժողովուրդը կիրակի օրը կայացած ընտրության ժամանակ: Ըստ Յանուկովիչի` այդուհանդերձ դրանց լեգիտիմության համար անհրաժեշտ է հարավ-արևելքի մասնակցությունը:

«Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական արտահերթ ընտրություններ: Անկախ նրանից, թե որ տարածքում է այն անցել և բնակչության ինչ տոկոսն է քվեարկել, ինչ ընտրություն է կատարվել, մեր Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում կատարված ընտրությունը հարգում եմ», — ասվում է նրա հայտարարության մեջ, որը տարածել է ITAR-TASS գործակալությունը:

«Հարավ-արևելքի շատ ընտրողներ վիրավորված են և նսեմացված ոչ լեգիտիմ «իշխանությունների» գործողություններով, որը եկել է ռազմական հեղաշրջման հետևանքով», — հավելել է Ուկրաինայից փախուստի դիմած նախկին նախագահը: