Երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի՝ Մաքսային միություն մուտք գործելու մասին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հայտնի լրագրող, The Economist ամսագրի խմբագիր Էդվարդ Լուկասը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նույն աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է, որ Ուկրաինան Ռուսաստանից կստանա նվազագույնը 5 մլրդ դոլար, իսկ գազը կմատակարարվի 200 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ ներկայիս 500 դոլարի փոխարեն։