տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը խնդրել է մեզ զորք մտցնել Ուկրաինա․ Ռուսաստանը մեղքը բարդում է Ուկրաինայի...

Յանուկովիչը խնդրել է մեզ զորք մտցնել Ուկրաինա․ Ռուսաստանը մեղքը բարդում է Ուկրաինայի նախկին նախագահի վրա

96
0

1393882885_0997.720x576

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ խնդրելով զինված ուժեր մտցնել Ուկրաինայի տարածք։ Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ցույց տալով Յանուկովիչի դիմումի օրինակը։ Հաղորդում է France Presse գործակալությունը։ Դա տեղի է ունեցել մարտի մեկին։

«Արևմտյան երկրների ազդեցության տակ իրականացվում է ակնհայտ ահաբեկչություն և բռնություն։ Մարդիկ հետապնդվում են քաղաքական և լեզվական հատկանիշներով»,- իր նամակում գրել է Յանուկովիչը՝ այդպիսով, իբր, հիմնավորելով զորքեր մտցնելու անհրաժեշտությունը։

Փորձագետները Ռուսաստանի այս քայլն արդեն որակել են որպես փորձ՝ Յանուկովիչի վրա դնելու Ղրիմում հնարավոր պատերազմի բոլոր բացասական հետևանքները։