Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա: Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր, որոնք ենթադրում են համագործակցություն բազմազան ոլորտներում, այդ թվում` քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ, մշակութային:
Արդբեջանի և Ուկրաինայի նախագահների խորհդրի 4-րդ նիստից հետո Իլհամ Ալիևն ու Վիկտոր Յանուկովիչը փոխանակվել են պետական պարգևներով: Ուկրաինայի նախագահն իր գործընկերոջը շնորհել է «Ազատության» շքանշան, իսկ Յանուկովիչը դարձել է Հեյդար Ալիևի շքանշանակիր, որը համարվում է Ադրբեջանի ամենաբարձր պարգևը: